ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
«ՀԱՄԱՅՆՔ» 20.02.2012
Վահագն Հովնանյանը պարգևատրվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար` 80-ամյա հոբելյանի առթիվ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, շնորհակալություն հայտնելով Վահագն Հովնանյանին տարիների ընթացքում հայրենանվեր աշխատանքի համար, մաղթել է նրան անսպառ եռանդ և հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում: Այս մասին հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: