Սիրելի բնապահպաններ, ընդունեք մեր ջերմ ողջույններն ու զորակցությունը հայրենի բնության պահպանման գործին:
Ձմռան այս սառնամանիքին դուք թողել եք ձեր տաք բնակարաններն ու աշխատատեղերը, պայքարում եք երկրում տիրող անարդարությունների ու անօրինությունների դեմ, մտահոգ լինելով հայրենիքի այսօրվա ու վաղվա ճակատագրով: Հայրենիքի ու ազգի համար այս դժվարին պահին, ձեր նպատակասլաց գործողությունները բարձր գնահատականների են արժանի: Հայրենիքի անշահախնդիր ու աշխատավոր խավը անպայմ գնահատում է ձեզ և ձեզ հետ է:
Հայաստանի իշխանությունները գործնականում ապացուցեցին, որ իրենք իրենց անձնական, խմբակային- կուսակցական ու դասակարգի շահերը վեր են դասում երկրի ու ազգի շահերից, թալանում են երկրի երեսն ու ընդերքը՝ բնապահպանական ու տնտեսական անդառնալի վնասներ հասցնելով երկրին: Մենք սփյուռքում դժվարանում ենք պատկերացնել, թե ինչպես կարելի է հանուն նյութական շահի, այսպիսի հանցավոր կեցվածք ունենալ երկրի ու ժողովրդի հանդեպ …
Հայտարարելով մեր համերաշխությունը ձեր գործին, սփյուռքի կազմակերպություններին ու անհատներին կոչ ենք անում գործնական միջոցներով թիկունք կանգնել Հայաստանի բնապահպաններին:
«Նոր խոսքե կայքէջի խմբագրություն
norkhosq.net 17.02.2012, Գերմանիա
Երվանդ Խոսրովյան, գլխավոր խմբագիր (Դորտմունդ, Գերմանիա)
Դոքտ. Արմեն Բաղդոյան (Massachusetts, Watertown, USA
Պրոֆ. ԽաչատուրԻ. Փիլիկիեան (Լոնդոն, Անգլիա)
Պրոֆ. ՀովհաննեսԻ. Փիլիկեան (Լոնդոն, Անգլիա)
ՍամվելՀովասափյան, Գրող (Բեռլին, Գերմանիա)
Դոքտ. ԱրամայիսՄիրզախանյան (Ստքհոլմ, Շվեդիա
Արթուր Ղուկասյան (Արմենիա Պրեսս-ի հիմնադիր- տնօրեն, Մամուլի միջազգային ֆորումի փոխնախագահ Իսպանիա)
Lragir.am
2012-02-20 08:58:29
Մեր Հայաստանը դարձել է <<Գայլաձուկը, կարապը, խեցգետինը>> բանաստեղծության իսկական վերլուծության թեմա մի բան էլ դեռ ավելացել է կույր քաղաքապետ կամ էլ կույր նախագահ , իշխանություն, որ չեն թողնում Մանավանդ Երևանի քաղաքապետը տեսածի համար աշխատանք տանի; էդ ագահ իշխանավորները սուտ փչելով հա քաշում քաշքշում են առանց այն էլ բնությունից աղքատ խեղճ մեր Հայաստանի ընդերքը կլինի մի օր լափեն կշտանան միայն կաղին ունենան ուտեն պառռկեն գիրանան