2012 թվականի փետրվարի 18-ին, երեկոյան ժամը 7-ին, «Նարմաք» (Սասուն) թաղամասի «Նայիրի» սրահում տեղի կունենա ձեռնարկ «Ֆրանսիայի սենատում Հայոց Ցեղասպանությանն ի նպաստ կայացված որոշման» թեմայով: Այս ծրագիրը նախապատրաստել են «Նարմաք» թաղամասի չորս միություններ՝ ՀՄՄ «Սիփան», ՀԿ միությանը կից «Արմենուհի», Ս. Թարգմանչաց եկեղեցու Կանանց և «Փերիո» կրթասիրաց միությունները:
Այս ծրագրի ընթացքում բանախոսությամբ հանդես կգա ԹՀԹ-ի Թեմական Խորհրդի նախկին նախագահ և իրավաբանական գիտությունների դոկտ. Աիդա Հովհաննիսյանը: Ծրագրի գեղարվեստական մասում կցուցադրվի ֆիլմ և այլ մշակութային միջոցառումներ կլինեն: Մուտքը ազատ է բոլորի համար:
Խրախուսելով և բարձր գնահատելով այս միասնական ձեռնարկումը, այնուամենայնիվ կարծում ենք, որ լավ կլիներ ընդգրկել նաև նույն թաղամասում եղած մյուս միությունները և ցուցադրել մեր միասնականությունը` Հայոց Ցեղասպանության հետ կապված հարցերի շուրջ:
2012-02-23 21:00:58
Սիրելիս դուք նշում եք ոչ աշխույժ ոչ դաշնակցականները իսկ կարելի է իմանալ թե նրանք ովքեր են կխնդրեի բերեք մի քանի անուն կամ ուղղակի օրինակ ինչ կնշանակ է ոչ աշխույժ ոչ դաշնակցական և մեր համայնքին ինչն է խանգարում որ չունենք դաշնակներին մրցակից կուսակցություն որ ժողովրդին արթուն պահի կամ էլ չեք կարծում դաշնակները չեն ուզում որն էլ փաստում է դաշնակների թույլ ու վախոտ լինելը
=====
asik
2012-02-23 10:13:49
Հարգելի Ասիկ ես չեմ ծաղրում, բայց ցավում եմ միակուսակցական մեր դրությունից, միակուսակցականությունը լավ բան չէ ու մենաշնորհություն է բերելու և չարիք: Դաշնակցականները մեղավոր չեն, ավելի շուտ ոչ աշխույժ ոչ դաշնակցականներն են մեղավոր: Եթե դաշնակցության նման մի ուրիշ կուսակցություն էլ լիներ ու մրցակցություն լիներ, մեր համայնքը ավելի առողջ ու աշխույժ կլիներ:
=====
Verjuhi
2012-02-23 09:53:54
Հարգելի Վերժուհի բայց ինչու եք ծաղրում դաշնակ թեկնածուներին, ինչ է լավը կամ արժանի չեն ես իհարկե չեմ ճանաչում նրանց բայց ձեր պատգամը ծաղրում է միակուսակցական իրանահայերիս ինչվատ է
=====
asik
2012-02-21 18:21:58
Կեցցէ երեք դաշնակցական թեկնածուներն, մեր ձայնը տանք հենց երեքին էլ:
haykakan hartsn ayn yezaki hartseritsa vor yete hayes el voch mi darakarzootyoon ed hartsoom voch vokoo hed choones yev karzoomem yete ayd mijotsarman artiv myoos miootyoonnerin el arajarkver nrank el hasdad kndarajein ... ays teman mer miasnakanootyoonn sooys daloo amena lav teman e ...