Մենք՝ մի խումբ ոչ կուսակցական իրանահայ ազգային, հասարակական, գրական, լրատվական և մշակութային գործիչներ ենք։ Ունենք համախոհներ ու գործընկերներ։ Բոլորս էլ ժամանակին անդամակցել կամ անդամակցում ու սիրողաբար աշխատում ենք հայկական տարբեր միավորներում ու ազգային հաստատություններում։
Դրանով հանդերձ, որ չունենք կուսակցական պատկանելիություն, սակայն ունենք քաղաքական հայացքներ ու դիրքորոշումներ։
Մեր խոսքը, մտքերը և մոտեցումները տարածելու և այն հասրակության քննարկմանը ներկայացնելու նպատակով, այլոց կարծիքները լսելու և նրանց տեսակետներին ծանոթանալու համար, հիմնում ենք «ՀԱՄԱՅՆՔ» կայքէջը։ Կայքէջի նպատակներից է՝ արտացոլել իրանահայ համայնքին և ընդհանրապես հայկական աշխարհին հուզող խնդիրները։ Համոզված ենք, որ հնարավոր է կողք- կողքի երկխոսությամբ և հանդուրժողական ոգով ստեղծել ժողովրդավարական մթնոլորտ, որը կնպաստի հարցերի խորաթափանց ըմբռնմանը, հնարավոր ելքերի փնտրմանն ու լուծումների առաջադրմանը։